«Մսամթերքի շուկայում առկա թանկացումը ճիշտ չէ կապել արտահանման հետ». Գրիշա Բաղիյան


11:20 , 3 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Մսամթերքի շուկայում առկա թանկացումը ճիշտ չէ կապել արտահանման հետ». Գրիշա Բաղիյան

Մսամթերքի շուկայում առկա թանկացումը ճիշտ չէ կապել արտահանման հետ: Այս մասինLife.panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: «Ընդհանրապես, եթե նկատել եք, մեր հանրապետությունում, միշտ նախատոնական շրջանում հատկապես Ամանորի շեմին մսի գների աճ լինում է: Գնաճ լինում է ոչ միայն մսի, այլև մյուս ապրանքների շուկայում»,-ասաց նախարարի տեղակալը:

 Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա նա նշեց, որ մենք, կապված կենդանական ծագման մթերքների հետ, հիմնականում արտահանում ենք ոչխարի միս, ձուկ, խեցգետին, պանրի տեսակներ, իսկ մսամթերքի այլ տեսակների արտահանման գործընթացը մեզ մոտ օրեր առաջ է կարգավորվել: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Ռուսաստանի Դաշնությունում այնտեղ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը համապատասխան պայմանավորվածություն է ձեռքբերել, որպեսզի մսամթերքի արտահանման գործընթացը ևս կազմակերպվի: Ռուսաստանի Դաշնությունն այդ խնդրին արագ ձևով լուծում է տվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող 11 տեղական արտադրողներին յոթ տարվա արգելանքից հետո կրկին հնարավորություն է ընձեռվել իրականացնել խոզի, տավարի, գառան և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում Ռուսաստանի Դաշնություն և Մաքսային միության այլ երկրներ: 2007-ին, երբ Հայաստանում պաշտոնապես գրանցվեց խոզերի ժանտախտ հիվանդությունը, Ռուսաստանի կողմից ժամանակավոր արգելանք էր դրվել կենդանիների և կենդանական ծագման մթերքների հումքի արտահանման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ