Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Կորնելիայի» դեմ հանդիպման ժամանակ հարված է ստացել ծնոտին մրցակցի հետ օդային պայքարի արդյունքում:
Գերմանացին չի կարողացել շարունակել հանդիպումը՝ տեղը զիջելով վնասվածքից ապաքինված Խեսեին: Դրանից հետո Խեդիրային տեղափոխել են հիվանդանոց: