Բարեգործական հյուրասիրություն թափառաշրջիկների համար (VIDEO)


12:12 , 3 դեկտեմբեր, 2014

Այս տեսանյութի երիտասարդը Մեթ Թրայբն է։ Երբ նա իմացավ, որ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկն այնպիսի ակցիա հայտարարեց, որ մեկ անգամ վճարելով 100 դոլար՝ գնորդը կարող էր 7 շաբաթ շարունակ անսահմանափակ քանակությամբ մակարոն գնել, Թրայբը որոշեց օգտվել այս ակցիայից ու լիուլի մակարոնեղեն գնեց։

Matt Tribe, Unlimited Pasta Pass to Feed the Homeless

Բնականաբար, նա ողջը միայնակ չէր պատրաստվում ուտել։ Նա գնված մթերքով կերակրեց անօթևաններին, կարիքավորներին ու պարզապես անծանոթ մարդկանց։ Մակարոնն այնքան շատ էր, որ նա գրեթե երկու ամիս ամեն օր կատարում էր իր բարեգործական հյուրասիրությունը։ Այս երիտասարդն իր օրինակով ցույց է տալիս, որ անգամ փոքր միջոցներով կարել է մեծ գործ անել։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Թրայբն ասել է.

Բարեգործություն անելիս դու մոռոանում ես քո բոլոր հոգսերի ու մտոհոգությունների մասին։ Ամեն ինչ ավելի պայծառ է դառնում։