Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը


09:52 , 3 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ