09:40 , 3 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

1992-ին՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
Այդ տասնամյակը եղել է տեղեկացվածության բարձրացման և հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման և նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արել ամեն տարի նշել օրը՝ նկատի ունենալով հաշմանդամների հետագա ինտեգրումը հասարակական կյանքում: