Հրդեհ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում. բնակիչը այրվածքներով հոսպիտալացվել է


09:32 , 3 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.58-ին, մարվել՝ 08.14-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ