Զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների բնակության վայրի մասին


09:37 , 3 դեկտեմբեր, 2014

Անզեն աչքով անտեսանելի, սակայն վտանգավոր վիրուսներն ու բակտերիաները կարող են սպառնալ ամենաանհավանական վայրերում

1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:

2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:

3. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:

4. Մեր մաշկն օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:

5. Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:

6. Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:

7. Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:

8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:

9. Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:

10. Հազի կամ փռշտոցի ժամանակ բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա: