«Ժողովուրդ». Օրը չորս հատ մեդալ, շքանշան և կրծքանշան՝ տարվա կտրվածքով


07:53 , 3 դեկտեմբեր, 2014

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզ ընթացակարգով մրցույթ է հայտարարել մեդալի, շքանշանի և կրծքանշանի տուփերի հերթական խմբաքանակները ձեռք բերելու նպատակով: Ըստ այդմ, նախատեսվում է ձեռք բերել 1000 հատ մեդալի տուփ, 500 հատ շքանշանի տուփ և 200 հատ կրծքանշանի տուփ:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է երեկ, իսկ տուփերը նախատեսվում է ձեռք բերել մինչև դեկտեմբերի վերջը: Այլ կերպ ասած՝նախագահականում Ամանորի են պատրաստվում: Չնայած մեկ տարվա կտրվածքով եթե դիտարկենք, այդքան տուփերը բավական շատ են՝ օրը չորս հատ մեդալ, շքանշան և կրծքանշան պետք է բաժանեն, որ սպառվի»,–գրում է թերթը։