«Հայկական ժամանակ». Ըստ լուրերի՝ Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում


07:45 , 3 դեկտեմբեր, 2014

«ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:

Սա, ըստ էության, լինելու է Եվրասիական տնտեսական միության մշտական գործող քաղաքական մարմինը, մոտավորապես նախկին Խորհրդային Միության պոլիտբյուրոյի նման»,– գրում է թերթը: