Աշխարհի ամենախելացի շունը 1000-ից ավելի բառ գիտի


07:20 , 3 դեկտեմբեր, 2014

Բրիտանացի գիտնականները Բորդեր կոլլի ցեղատեսակի շանը սովորեցրել են 1000–ից ավելի առարկաների անվանում։ Վեցամյա Չեյսեր անունով շունը կարող է փափուկ խաղալիքների մեջ փնտրել և գտնել այն խաղալիքը, որն ուզել է մարդը։ Ինչպես նաև ընդունակ է մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր առարկաների մեջ փնտրել և գտնել 18-20 ձայնով իրեն ծանոթ առարկա։ 

Այսպիսի արդյունքների հասնելու համար Չեյսերի հետ 3 տարի շարունակ պարապել են օրական 3-5 ժամ։ Գիտնականներից մեկի խոսքերով՝ նրանք փորձում էին հասկանալ՝ շների մոտ կա՞ արդյոք ինչ-որ չափ, որից հետո նրանք ընդունակ չեն լինի բառերը հասկանալ։ Հետազոտության նպատակն էր պարզել` կարո՞ղ են շները, բացի հրամաններից, հասկանալ նաև առարկաների անվանումները։

–Իհարկե, մենք չենք պնդում, որ շները կարող են սովորել մարդկանց լեզուն, ինչպես դա անում են երեխաները, բայց փորձերը ցույց տվեցին, որ շները կարող են մի քանի անգամ ավել բառեր սովորել, քան ընդունված էր կարծել,–ասաց պրոֆեսոր Ալլիսթոն Ռեյդը։

Չեյսերը նաև սովորել է հատուկ հրամանի դեպքում առարկան, քթով կամ թաթով հրելով, մարդու մոտ տանել։ Հետազոտության արդյունքում շունը սովորեց 1022 խաղալիքի անվանում։

Նշենք, որ 2004 թ.–ին ձայնով առարկաները ճանաչելու ռեկորդ էր սահմանել Ռիկո անունով շունը Գերմանիայից։ Նա 9 տարեկանում 200 բառ գիտեր։