Ռիչարդ III-ի անձը պարզվել է 99.9 տոկոս հավանականությամբ‏


06:00 , 3 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

pic_8ff3651aa37482e675746bec378211e1

Լեսթերի ավտոկայանտեղիում գտնված մարմնի մնացորդները 99.999 տոկոս հավանականությամբ պատկանում են Ռիչարդ III թագավորին: Նման եզրահանգման են եկել գիտնականները` իրենց աշխատությունը հրապարակելով Nature Communications պարբերականում:

Գիտնականները`Թուրի Քինգի գլխավորությամբ, ԴՆԹ են վերցրել միապետի ներկայումս կենդանի հարազատներից` համեմատելով ինչպես միտոքոնդրիալ գենոմները, այնպես էլ Y քրոմոսոմները:

Հայտնաբերցած ոսկորների միտոքոնդրիալ ԴՆԹ-ն ամբողջությամբ համընկել է գտնված ոսկորների հետ: Սակայն նույնը չի կարելի ասել Y քրոմոսոմների մասին:

ԴՆԹ անալիզը նաև ցույց է տվել, որ Ռիչարդ III-ը եղել է կապուտաչյա, իսկ մանուկ ժամանակ` շիկահեր: Այս պարամետրերին համապատասխանում է միապետի պահպնաված դիմանկարներից մեկը: