Դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր


08:00 , 3 դեկտեմբեր, 2014

1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007թ. մարտի 30-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում, հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետությունը  ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, վավերացրել`  2010 թ. մայիսի 17-ին:  
2014թ. հուլիսի  1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։

Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են` շրջակա միջավայրի մատչելիության բացակայություն, հասարակության անհանդուրժողականություն, աշխատանքի տեղավորման խնդիրներ և այլն: Կարևորներից մեկի` հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների կողմից: Չնայած, ավելի շուտ հասարակական կազմակերպությունների։ Այս ամենից հետո հիշեք մի բան. հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները` արժանապատիվ կյանքով ապրելու համար: