03:20 , 3 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.
Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում կարող են արգելել ձեռքով ուղեբեռ տանել ինքնաթիռ: Նման միջոցներ կարող են ձեռք առնվել՝ կապված մինչև Սուրբ Ծնունդ եվրոպական մարդատար ինքնաթիռներում ահաբեկչության իրականացման սպառնալիքի հետ: Այս մասին հաղորդում է The Express-ը` վկայակոչելով անանուն աղբյուրին:
Միացյալ Թագավորության խորհրդարանում կարծում են, որ երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեծ հավանականություն կա: Նշվում է, որ դա կապված է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) շարքերում մարտնչող մի շարք բրիտանացիների հետ, ովքեր կարող են հայրենիք վերադառնալ: