02:25 , 3 դեկտեմբեր, 2014
Դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ՌԴ նախագահ Վ.Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան դադարեցնում է «Հարավային Հոսանք» գազատարի շինարարությունը, քանի որ Բուլղարիան շարունակում է խոչընդոտներ հարուցել այդ ծրագրի իրագործման ընթացքում: Հիշեցնեմ, որ ՌԴ-ն նախատեսում էր Սև ծովի հատակով գազատար կառուցել դեպի Բալկանյան թերակղզի, իսկ այնտեղից էլ գազատարը պետք է բաժանվեր երկու մասի՝ դեպի Իտալիա և Ավստրիա: Վ.Պուտինի այս ծրագրի իրականացումը սկսեց 2012 թ. դեկտեմբերի 7-ին և այս երկու տարիների ընթացքում կատարել էր 4,66 միլիարդ դոլարի ներդրումներ: Իսկ երեկ Վ.Պուտինը «թաղեց» իր իսկ նախաձեռնած այս թանկարժեք նախագիծը, որով փորձում էր էլ ավելի մեծացներ իր դիրքերը Եվրոպայի գազային շուկայում: Բայց այստեղ ամենատարօրինակն այն էր, որ Վ.Վ.Պուտինն այդ ամենում մեղադրեց ՍԼԱՎՈՆԱԿԱՆ Բուլղարիային՝ մի երկրի, որն իր գոյությամբ ՊԱՐՏԱԿԱՆ Է Ռուսաստանին: Սկսած 1371-1878թթ. Բուլղարիան մշտապես եղել է բարբարոս թուրքերի գերիշխանության տակ: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում և Սան-Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով Բուլղարիան ԱՆԿԱԽԱՑԱՎ: Սակայն և՛ Առաջին, և՛ Երկրոդ աշխարհամարտերում Բուլղարիան դաշնակցում էր Գերմանիային՝ ի վնաս Ռուսաստանի և նրա հետնորդ ԽՍՀՄ-ին համապատասխանաբար: Իսկ «Սառը պատերազմի» ավարտից հետո Բուլղարիան վարում է հակառուսական քաղաքականություն, որի հետևանքներից մեկն էլ եղավ այն, որ Վ.Պուտինը դադարեցրեց «Հարավային Հոսանք» գազատարի շինարարությունը:
Հ.Գ. Այս տարվա հոկտեմբերի 30-ին Գյումրու Մ.Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտն անցկացրեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Առաջին աշխարհամարտի 100 ամյակին, որին մասնակցում էին հյուրեր ՌԴ-ից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից և ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՑ: ՀՀ-ն ներկայացնող մասնակիցներից մեկն իր ելույթում հիշեցրեց, թե ժամանակին ի՛նչ էր ասել Նիկոլայ Երկրորդ կայսրը՝ հայերին և բուլղարացիներին համեմատելով Առաջին աշխարհամարտում մասնակցելու համար։ Իսկ Ռուսաստանի միապետն ասել էր. «Հայերը բուլղարացիներ ՉԵՆ»։ Հայ մասնակցի այս ՄԵՋԲԵՐՈՒՄՆ ուղղակի հիստերիա առաջացրեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լ.Ռեշետնիկովի և «Բուլղարիայի Ռուսոֆիլներ» կազմակերպության նախագահ, ՊԱՏՄԱԲԱՆ Նիկոլայ Մալինովի մոտ։ Նրանց դուր չեկավ ԼՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։ Լ.Ռեշետնիկովի և ռուսաստանյան այլ պատմաբանների ՍԽԱԼՆ այն է, որ նրանցից շատերը ՉԵՆ սիրում լսել ճշմարտությունը։ Հենց սա է պատճառը, որ ռուսները, ՄԵԿ անգամ սխալվելով, չեն «ՍՈՎՈՐՈՒՄ» և այդ նույն սխալը կատարում են ՄԻ ՔԱՆԻ անգամ։ Շատ կուզենայի իմանալ, թե գեներալ Լ.Ռեշետնիկովը և «ռուսասեր» բուլղարացի Ն.Մալինովը ինչպե՞ս կմեկնաբանեին պաշտոնական Սոֆիայի դիրքորոշումն այս հարցում։ Չնայած համոզված եմ, որ Մոսկվայի «սադոմազոխիստական» քաղաքականությունը կշարունակվի։ Փաստ է՝ ԻՆՉՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԼԱՎ ԵՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ, ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ։ ՓՈՐՁԻՐ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԸ։