Օր 3. Բրյուգե. շոկոլադե քաղաքը


12:29 , 28 փետրվար, 2012

Բրյուգեի մասին զանազան բնորոշումներ եմ լսել. հեքիաթային, պուճուր-մուճուր, խաղաղ, սիրուն: Տուրիստական ուղեցույցն ու բլոգերներից մեկն էլ անվանեցին «Հյուսիսային Վենետիկ»: Բա ո՞նց հետաքրքրությունս չշարժվի նման դեպքում: Հենց դրա համար Բելգիա կատարելիք ճամփորդության մեջ որոշեցի անպայման ընդգրկել Բրյուգեն, որ աչքովս տեսնեմ:

Առաջին պտույտը երեկոյան կատարեցինք: Փողոցները դատարկ էին: 
- Ու՞ր են կորել մարդիկ:
Ժամը տասն էլ չկար, բայց տների լույսերը հանգած էին:

Բրյուգեն հին է ու հին մնացած. շատ շենքեր վերանորոգված չէին, հնությունը թափվում է վրայից: Երեք աշտարականեր կողմնացույցից էլ լավ կողմնորոշում են, թե որ ուղղությամբ գնաս:

Քայլում ենք փողոցներով, ու թվում է` մի քանի հարյուր տարով հետ ենք գնացել, բայց դիտորդ ենք. մարդիկ անհետացել են: Հետ դառնալիս ուրիշ ճանապարհ ենք ընտրում:
- Բա որ կորե՞նք: Քարտեզին նայիր:
Իսկ ես սիրում եմ քաղաքներում կորել:


***
Օրը սկսում ենք Պիկասոյի թանգարանում նախաճաշելով, իսկ հետո հենց թանգարան այցելելով: Տոմսավաճառի հետ

 ֆրանսերեն եմ խոսում: Ինձ ֆրիզի տեղ է դնում: Ախր ո՞նց, ինչի՞ համար: Նայում է ուսանողականից: Հազար ներողություն է խնդրում. ուրեմն Խրոնինգենից ես: Հոլանդերեն եմ պատասխանում: Կողքից Սանան բլբլում է: Գլուխս պայթում է երեք լեզուներից:

Թանգարանում մենակ Պիկասո չէր: Բրակ, Մատիս, Ռոդեն ու ուրիշներ էլ կային: Հավեսն էն էր, որ ինչ-որ մեկի անձնական հավաքածուն էր: Մտերմիկ ինչ-որ բան կար էդ թանգարանի մեջ: Բրյուգեի կենտրոնի հին շենքերից մեկի ներսում լինելն էլ լրացուցիչ հմայք էին հաղորդում թանգարանում լինելուն:
Հետո պիտի ման գայինք: Բրյուգեի մասին «անմեքենա» բնորոշումը չանցավ: Քաղաքի խաղաղության մեջ անցնող մեքենաները համը հանում էին: Բայց այ կառքերը լրիվ տեղին էին: Չէի զարմանա, եթե դրանք հասարակական տրանսպորտ լինեին:

Շարունակությունն` այստեղ