01:22 , 3 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման և առաջիկայում արտահերթ ընտրությունների մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Վարչապետը նախատեսում է խորհրդարանի լուծարումը հնարավորինս շուտ: Նա դիմում է ժողովրդին` Իսրայելի կառավարման հստակ մանդատ ստանալու համար»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:
Բացի այդ, Նեթանյահուն հայտարարել է ֆինանսների նախարար Յաիր Լապիիդի և արդարադատության նախարար Ցիպի Լիվնի հրաժարականի մասին, որոնք երկուսն էլ կենտրոնախույս կուսակցությունից են: