Հոկինգը վախենում է, որ արհեստական ուղեղը կսպանի մարդկությանը


00:35 , 3 դեկտեմբեր, 2014

Attachment1in.am-ը գրում է․

Բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոկինգը երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է հայտարարություն անում: Նրա կարծիքով՝ արհեստական ուղեղ ստեղծելու փորձերը սպառնում են ամբողջ մարդկության գոյությանը, հայտարարել է նա BBC-ին տված հարցազրույցում:

«Ամբողջովին արհեստական ինտելեկտի ստեղծումըկարող է մարդկային ռասայի ոչնչացման պատճառ դառնալ»,- հայտարարել է ֆիզիկոսը: Նա դա ասել է ի պատասխան խոսքի սինթեզի նոր համակարգի մասին տված հարցի, որից օգտվում է արդեն երկար տարիներ ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող Հոկինգը:

Այդ նոր համակարգը ստեղծվել է Intel ընկերության և բրիտանական Swiftkey ֆիրմայի կողմից: Հոկինգը պատմել է նաև այն սպառնալիքների մասին, որոնք իր մեջ կրում է համացանցը, որն իրականում ահաբեկիչների համար հրամանների կենտրոն է դարձել: