23:42 , 2 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լյուքսեմբուրգի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել նոր աշտարակի կառուցման նախագիծը, որը հեռվից փարոսի կնմանվի, գրում է Wort.lu-ն:
60-մետրանոց աշտարակը ներսից լուսավորված կլինի: Ինչպես խոստանում է ճարտարապետ Ջիմ Քլեմենսը՝ աշտարակը դժվար կլինի չնկատել:
Կառույցը կսկսեն կառուցել А6 մայրուղում՝ փոստի շենքի անմիջական հարևանությամբ և ֆուտբոլի դաշտի դիմաց: Աշտարակը բնակելի նոր թաղամասի խորհրդանիշը կդառնա:
Աշտարակի գլխավոր առանձնահատկությունը լուսարձակումն է: Գիշերը մետաղական կառույցը լուսավորվում է ներսից: Աշտարակի լուսավորման համար լուսադիոդներ կօգտագործվեն:
Աշտարակի կառուցումը 8.7 միլիոն եվրո կարժենա: Նրա լուսավորման համար տարեկան 3000 եվրո կծախսվի: