Հոնկոնգում Occupy Central շարժման առաջնորդները ցուցարարներին ցրվելու կոչ են արել


20:55 , 2 դեկտեմբեր, 2014

10340698191in.am-ը գրում է․

Հոնկոնգում Occupy Central բողոքի շարժման առաջնորդները ցուցարարներին կոչ են արել ազատել քաղաքի փողոցների արգելափակված հատվածները և ցրվել տները: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` վկայակոչելով շարժման հիմնադիրների մամլո ասուլիսը:

Նրանք նաև հայտարարել են կամավոր ոստիկանությանը հանձնվելու և ակցիայի հետևանքով քաղաքացիների չենթարկվելու համար իրավական պատասխանատվություն կրելու մտադրության մասին:

Նրանց նմանատիպ հայտարարության դրդած պատճառներն անհայտ են: