Մանկապարտեզում թունավորված երեխաների մեծ մասն ապաքինվել է


17:58 , 2 դեկտեմբեր, 2014

Մանկապարտեզում թունավորված երեխաների մեծ մասն ապաքինվել էLife.panorama.am-ը գրում է․

Եղվարդի Նաիրի բժշկական  կենտրոնում բուժում ստացող  17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:  Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր կրկին այցելել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջել է հիվանդասենյակներով, հետաքրքրվել երեխաների առողջական վիճակով, զրուցել ծնողների հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ