17:44 , 2 դեկտեմբեր, 20141 1940-ականերին ԽՍՀՄ-ի համար մաքուր Coca-Cola է արտադրվել։ Քանի որ Coca-Cola-ն Սովետական Միությունում որպես ամերիկյան իմպերիալիզմի խորհրդանիշ էր ընկալվում, մարշալներից մեկը խմիչքի մաքուր տեսակն էր պատվիրել։ Ընկերության քիմիկոսներից մեկը բավարարել էր պահանջը` դրանից հեռացնելով կարամելի գույնն ու այն լցնելով թափանցիկ շշի մեջ ու սպիտակ փականով փակելով։

2 Մերլին Մոնրոյի IQ-ն ավելի բարձր էր, քան Ալբերտ Էնշտեյնինը։ Մոնրոյի IQ-ն 163 էր՝ 3 միավորով ավելի բարձր, քան Էնշտեյնինը։

3 Ադոլֆ Հիտլերը «Time» ամսագրի կողմից տարվա մարդ է ճանաչվել ու նոմինացվել Նոբելյան խաղաղության մրցանակի։ Հիտլերը տարվա մարդ ճանաչվեց 1938թ․ին ու նոմինացվեց Նոբելյան խաղաղության մրցանակի 1939թ․ին։ Նույն տարում բռնկվեց Երկրորդ աշխարհամարտը։

4 Մեղրը երբեք չի փչանում։ Քանի որ այն խոնավության ցածր մակարդակ ու բարձր թթվայնություն ունի, տեսականորեն կարելի է նաև անտիկ ժամանակներից պահպանված մեղր ուտել։

5 Լաս Վեգասի խաղատներում ժամացույցներ չկան։ Այսպես դու կկորցնես ժամանակի զգացումն ու առանց շեղվելու կշարունակես խաղալ։

6 Շատերը հավատացած են, որ «Johnny Bravo» մուլտֆիլմում կանխագուշակվել էին սեպտեմբերի 11-ի դեպքերը։ 2001թ․-ի ապրիլի 27-ին հեռարձակված սերիայում մուլտֆիլմի կադրերից մեկում ֆիլմի պաստառ է երևում, որ վրա այրվող աշտարակ է նկարված, իսկ դրա վրա գրված՝ «Շուտով»։

7 Արու մկները էգերի համար սիրային երգեր են երգում։ Այս երգերն ուլտրաձայնով են արտաբերվում, և մարդիկ չեն կարող լսել դրանք։

8 Տիեզերքի գույնը «տիեզերական լատեն» է։ Ջոն Հոփքինսի համալսարանի աստղագետները, ուսումնասիրելով տիեզերքի ավելի քան 200,000 գալակտիկաներ ու դրանցում հանդիպող լուսային ու գունային համակարգերը, պնդում են, որ տիեզերքն ահա այս երանգն ունի։

9 Շախմատի առաջին 10 քալերն անելու 169,518,829,100,544,000,000,000,000,000 տարբերակ գոյություն ունի։

10 Մի անգամ Կալիգուլան իր զորքերին ծով ուղարկեց՝ ծովերի ու ջրերի աստված Նեպտունի հետ պատերազմելու համար։
