15:06 , 2 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Россия-24»-ին. հայտնում է AZE.az-ը: Հարցազրույցի ժամանակ չի շրջանցվել նաև ԼՂ հակամարտության թեմա: Խոսելով այդ մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում: « Ցավոք, բանակցային գործընթացում հաջողության մասին չենք կարող խոսել, և պատճառը շատ պարզ է: Մեզ մոտ տպավորություն է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, չի ցանկանում կարգավորել այս հարցը, ցանկանում է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, պահպանել ստատուս քվոն: Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը կնշանակի ադրբեջանական հողերի «ազատագրում», ինչը հակամարտության կարգավորման գլխավոր պայմանն է»,- ասել է նա:
Տեսանյութն՝ այստեղ