Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին


14:16 , 2 դեկտեմբեր, 2014

9376_bGalatv.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին:

Նա ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ձևավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ:

Նախարար Չիկաիձեն գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սերտ գործընկերային հարաբերություններ ունի, և իր այցի նպատակն է՝ առավել ամրապնդել այդ հարաբերությունները, քննարկել փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ