13:48 , 2 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի ծննդյան տարեդարձերը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ միջանցքներում շրջում էր` Արտաշես Գեղամյանի գիրքը թևի տակ դրած: Նա լրագրողներին ասում էր. «Ինձ մենակ պոլիտիկայից հարցեր տվեք»: Ի դեպ, երեկ էլ էր նա այդ գրքով շրջում ԱԺ-ի միջանցքներում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի սեղանին էլ էր դրված Գեղամյանի գիրքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ