«Բորուսիա»-ն անկում է ապրել, բայց դարձյալ վեր կբարձրանա. Գրոսկրոյց


10:24 , 2 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

image-581777-galleryV9-geie

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը դիմել է ակումբի երկրպագուներին:

«Իմ և ակումբի համար ընթացիկ իրավիճակը փոքր-ինչ նոր երևույթ է: Բայց այժմ մենք հույս ենք դնում միայն մեր ուժերի վրա: Լիովին հասկանում եմ ձեր արձագանքը խաղերից հետո, չնայած դա վիրավորում է ինձ:

Մենք չպետք է թույլ տանք մյուս ակումբների սխալներն ու վիճաբանենք: Պետք չէ վիրավորել ֆուտբոլիստներին: Մենք անկում ենք ապրել, բայց դարձյալ վեր կբարձրանանք: Հուսով եմ` դա միասին կանենք»,- Instragram-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը: