Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 3 հավակնորդների անունները


09:54 , 2 դեկտեմբեր, 2014

Եռյակում են հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարներ, հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին, Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:

Հաղթողի անունը հայտնի է դառնալու 2015թ. հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին ավելի վաղ հայտարարել էին, որ նախապատվությունը տալիս են աշխարհի գործող չեմպիոն Մանուել Նոյերին: