Սկարլետ Յոհանսոնն ու Ռոման Դորիակը գաղտնի ամուսնացել են. ԶԼՄ-ներ


09:47 , 2 դեկտեմբեր, 2014

Եթե հավատանք ԶԼՄ-ներին, ապա դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն ու ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակը գաղտնի ամուսնացել են: Ինչպես գրում է New York Post-ը, սիրահարները գաղտնի ամուսնացել են այս աշնանը իրենց դստեր՝ Ռոուզի լույս աշխարհ գալուց հետո: Այս մասին գրում է spletnik.ru-ն:

Զույգի շրջապատից աղբյուրը հայտնել է, որ Սկարլետն ու Ռոմանը համեստ արարողությամբ գաղտնի ամուսնացել են, քանի որ չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:

Հարկ է նշել, որ դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ Յոհանսոնը հայտնվել էր Նյու Յորքում Champions of Rockaway բարեգործական երեկույթին, մամուլի ներկայացուցիչները նրա ձեռքին նկատել էին ամուսնական մատանուն նման մատանի:

Скарлетт Йоханссон и Роман Дориак

Скарлетт Йоханссон и Роман Дориак