Ձկան յուղը կանխում է կաթնագեղձի քաղցկեղի զարգացումը


13:22 , 2 դեկտեմբեր, 2014

 Նոր հետազոտությունն ապացուցել է, որ ողջ կյանքի ընթացքում պարբերաբար օմեգա-3 յուղային թթուներով հարուստ սնունդ ընդունելը կարող է կանխել կաթնագեղձի քաղցկեղային ուռուցքի աճը։

Ըստ ՌԲԿ-ի՝ օմեգա-3 յուղային թթուներով հարուստ սնունդ օգտագործելիս ուռուցքի չափը նվազում է 30%-ով։ Օմեգա-3 յուղային թթուների ընդհանուր հիմքը ձկան, ջրիմուռների, կաղամարի ու որոշ բուսական յուղերն են, օրինակ՝ կտավատինն ու կանեփինը։

Հիշեցնենք, որ կաթնագեղձի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի առավել տարածված տեսակն է և նրանց՝ քաղցկեղից մահանալու երկրորդ գլխավոր պատճառը։