08:50 , 2 դեկտեմբեր, 2014«ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն իսկական խառնաշփոթ է ստեղծել խորհրդարանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նրա աշխատանքի հետ կապված դժգոհություններն օր օրի ավելանում են: Քառօրյաների ժամանակ ԱԺ պատգամավորների օգնականներն անցաթղթերը ներկայացնում են է. Մինասյանին, որպեսզի նա ստորագրի, և քաղաքացիները կարողանան Աժ տարածք մտնել, սակայն է. Մինասյանի մոտ ընդունելության արժանանալն այդքան հեշտ գործ չէ, և նա մի ստորագրության համար ժամերով օգնականներին սպասեցնում է: Օգնականները մի քանի անգամ պետք է գնան-գան, մինչև Մինասյանը բարեհաճի անցաթղթի վրա իր ստորագրությունը դնել»,– գրում է թերթը: