Ամուսնական մատանուն փոխարինող իդեալական տարբերակ (լուսանկարներ)


07:25 , 2 դեկտեմբեր, 2014

Որպես կանոն, հարսանիքն ու ընտանեկան կյանքը սկսվում են ամուսնական մատանիներից։ Զույգերը ոսկերչական խանութներ են գնում, ընտրում իրենց դուր եկած մատանին, փորձում։ Բայց այսօր շատ նորապսակներ ոչ ավանդական մեթոդ են գտել ապացուցելու, որ իրենք գտել են իրենց կեսին։ Այսօր շատ ամուսնական զույգերի մոտ մատանիների փոխարեն... դաջվածք է։ Ավելի էժան և միևնույն ժամանակ երկարամյա ապացույցն այն բանի, որ անդավաճան սիրում են իրենց ընտրյալին։ Չէ՞ որ դա ոչ հանել կլինի, ոչ էլ կորցնել։ Իդեալական տարբերակ է։