00:03 , 2 դեկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Հրապարակվել են Beatles-ի քառյակից երեքի հանգստյան հազվագյուտ լուսանկարները լողափին, որոնք արվել են նախքան «բիթլոմանիա» անվանումն ստացած խելագարության, որը համակել էր ողջ աշխարհը:
Daily Mail-ի ներկայացմամբ` գունավոր լուսանկարները, որոնցում պատկերված են երիտասարդ Փոլը, Ջորջն ու Ռինգոն, նկարվել են Տեներիֆեում: Լուսանկարների հեղինակն է Աստրիդ Կիրչհերը, ով «հինգերորդ բիթլ» անունով հայտնի Ստյուարտ Սատքլիֆի հարսնացուն էր, ով մահացել էր նկարահանումներից մեկ տարի առաջ:
1963-ի ապրիլին երաժիշտների մենեջեր Բրայան Էփշտեյնը նրանց խորհուրդ տվեց մեկնել հանգստանալու հոգնեցուցիչ տարվանից հետո և ընկերոջ մահը հաղթահարելու համար:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ