Այս տեսահոլովակը Քրիստինա Ագիլերայի «Hurt»-ի կրկնությունն էր, բացառությամբ, որ Լիլիթը միայն «Բարի լոտոյի» սկավառակի պես պտտվում էր


23:21 , 1 դեկտեմբեր, 2014

Այս անգամ ականատես եղանք Լիլիթ Կարապետյանի սեքսուալության քառսունքին, քանի որ յոթն արդեն եղել էր անցած տեսահոլովակում։ Լիլիթը պարբերաբար հետապնդում և դաժանորեն հալածում է մեր հիշողություններն իր սեքսուալության մասին։ Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչպես է պատանեկության տարիներին «Քսեռոքս» մականունը կրող տեսահոլովակի ռեժիսորն ամբողջությամբ կրկնել Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգի տեսահոլովակը, բացառությամբ, որ Քրիստինան կրկեսում վարժ հնարքներ էր անում, փոխարենը Լիլիթը «Բարի լոտոյի» սկավառակի պես սահուն պտտվում էր՝ մարմնին շատ մոտ ընդունելով մկանուտ երիտասարդի կողմից նետված դաշույնները։ Առհասարակ տպավորություն ստեղծվեց, որ տեսահոլովակը ոչ թե Լիլիթ Կարապետյանի համար էր նկարահանված, այլ վերը նշված յուղված երիտասարդի՝ մարզասրահում անցկացրած երկար տարիների աշխատանքի ցուցադրություն էր, որտեղ Լիլիթը մարզասրահի երաժշտական կենտրոնի դերն էր կատարում։