22:06 , 1 դեկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Ընթացքի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որտեղ նա այցելել է Աթաթուրքի դամբարան և ծաղկեփունջ է դրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Ռուսաստանն ու Թուրքիան այս այցի արդյունքում ստորագրել են ութ համատեղ փաստաթուղ, որոնք վերաբերում են հիմնականում էներգետիկ և առևտրի ոլորտներին: Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները նշել էին, որ Թուրքիան գազի զեղչված գին է ակնկալում Ռուսաստանից: Իսկ առևտրաշրջանառությունը մինչև 2020-ը ցանկանում է հասցնել տարեկան 100 մլրդ ԱՄՆ դոլարի:
Կայացել է նաև Պուտին - Էրդողան առանձնազրույցը, որը տևել է ծրագրվածից մոտ երեք անգամ ավելի երկար՝ 3 ժամ: Դրանից հետո նախագահները հանդես են եկել հայտարարություններով:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ