Ռուս-թուրքական հարաբերություններն ունիկալ են


21:57 , 1 դեկտեմբեր, 2014

Դիտում եմ Պուտին-Էրդողան համատեղ ասուլիսն ու փորձում հասկանալ... Ախր էս ռուս-թուրքական հարաբերություններն ունիկալ են իրենց առանձնահատկությամբ ու տիպաբանությամբ: Երկու երկրների միջև առկա և խորացող աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հակասություններն ու դիմակայությունը տարբեր տարածաշրջաններում ու տարբեր հիմնախնդիրներում նպաստում են ռազմավարական հորջորջված հարաբերությունների ու առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը: Մի խոսքով՝ մաքսիմալ ուտիլիտարիզմից մինչև մինիմալ հեռատեսություն կամ ուղղակի որքան հնարավոր է աչք փակոցի: