Նախագահը ներկա է գտնվել Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին


21:27 , 1 դեկտեմբեր, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից: