19:20 , 1 դեկտեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
Այսօր խորհրդարանում քննարկվում էր ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները: Այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ընդգծեց, որ ընտրակարգի փոփոխությունը բխում է նաև իշխանությունների շահերից և կոչ արեց՝ թողնել կարծրացած դիրքորոշումը և հանուն երկրի ու սեփական շահի ՝ նստել քննարկման ընտրակարգի փոփոխման շուրջ:
Համաձա՞յն է արդյոք այս հայտարարության հետ և առհասարակ տեսնո՞ւմ է ընտրական օրենսգրքի փոփոխման հրատապություն, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիրքորոշումը. -Ես չեմ կարծում, որ մեզ համար այդքան անհանգստանալու կարիք կա, թեև շնորհակալ ենք սրտացավ վերաբերվողներին: Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխմանը, ապա ես կարծում եմ՝ սա այն խնդիրը չէ, որը հայտարարություններով պետք է քննարկվի, այդ հայտարարություններն այս ծամծմված, երկար ճանապարհներով անցած, տարիներ շարունակ ծեծված թեմային ոչինչ չեն ավելացնելու: Ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնական-համամասնական համամասնությունը տարիների ընթացքում նվազել է և այդ ամբողջ գործընթացը աստիճանաբար իրականացվել է քննարկումների ճանապարհով, և սա հենց իշխանությունների մոտեցումն է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ