Մեսսի, Ռոնալդու, Ռոյս… Ֆուտբոլային աստղերի սիրելի կատարողները


19:02 , 1 դեկտեմբեր, 2014

ronmess_3110852b1in.am-ը գրում է․

Համաշխարհային ֆուտբոլի մի շարք աստղեր համարվում են երաժշտության մեծ սիրահարներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք հանրահայտ ֆուտբոլիստների սիրելի կատարողներին.

Մարկո Ռոյս. Ռոյսը հանդիսանում է Ջասթին Բիբերի երկրպագու: Նրան դուր են գալիս Բիբերի բոլոր կատարումները:
 

Դավիդ Դե Խեա. Իսպանացի դարպասապահը ռոքի մեծ երկրպագու է: Նրա սիրելի խմբերն են Metallica-ն և Avenged Sevenfold-ը:

Վիկտոր Վալդես. Վալդեսը ևս ռոքի երկրպագու է: Նրան դուր են գալիս Guns N’ Roses-ի կատարումները:

Ուեյն Ռունի. Անգլիացի հարձակվողը ևս ռոքի սիրահար է: Նա նախընտրում է այլընտրանքային ռոք՝ հատկապես Stereophonics և Arctic Monkeys խմբերի կատարումները:

Լեյտոն Բեյնս. Բեյնսը բրիտանական և այլընտրանքային ռոքի երկրպագու է: Նրան դուր են գալիս Arctic Monkeys և The Rascals խմբերի գործերը:

Անդրես Ինյեստա. Ինյեստան երկրպագում է բրիտանական Kasabian խմբին:

Նեյմար. Նեյմարը նախընտրում է սամբա ու բրազիլական ազգային երաժշտություն:

Զլատան Իբրահիմովիչ: Շվեդ հարձակվողին դուր են գալիս Սթինգի ու Բոբ Մարլիի կատարումները:

Լիոնել Մեսսի. Լեոն ևս նախընտրում է էթնիկ տարրերով հագեցած երաժշտություն:

Քրիշտիանու Ռոնալդու. Ռոնալդուն նախընտրում է էլեկտրոնային երաժշտություն: Նրան դուր են գալիս հատկապես Eric Prydz-ի և Swedish House Mafia-ի գործերը: