Ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են Մեթյու Բրայզայի խոսքը. Թևան Պողոսյան


18:56 , 1 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի նախկին համանախագահ , Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:

Այս մասին այս մասին Tert.am-ին հայտնեց Թևան Պողոսյանը՝ ներկայացնելով իր և Մեթյու Բրայզայի համապատասխան գրագրությունը:

Մեթյու Բրայզան Թևան Պողոսյանին տեղեկացրել է, որ իրենից հարցազրույց վերցրել է ATV–ի լրագրողը, ով, ըստ Բրայզայի, փորձել է իր հետ կապ հաստատել՝ «հավաստելու համար իր տեսակետը, որ ուղղաթիռի թռիչքները Հայաստանի կողմից սադրանքի փորձ էր և որ Ադրբեջանը այլ ընտրություն չուներ, քան կրակ բացել ուղղաթիռի վրա»։

«Ես հրաժարվեցի հաստատել այդ տեսակետը և ընդգծեցի, որ չեմ կարող իմանալ, թե ինչպիսին էին հայկական կողմի մտադրությունները: Այդ իսկ պատճառով չէի կարող ուղղաթիռի թռիչքները բնորոշել որպես սադրանք: Ես կարող էի միայն ասել, որ շփման գծում նման մեծ լարվածության պայմաններում Ադրբեջանի համար հեշտ էր այդ թռիչքները որակել որպես սադրանք, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգական պատահարի՝ դրա խոցմանը»,– իր նամակում գրել է ամերիկացի դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ