Լավագույն տաբատները` ձեր կազմվածքի համար


20:15 , 1 դեկտեմբեր, 2014

Ladynews.am-ը գրում է․

Եթե դուք գերադասում եք շրջազգեստները և կիսաշրջազգեստները միայն նրա համար, որ հազվադեպ եք գտնում համապատասխան տաբատ, ապա, ամենայն հավանականությամբ, դուք անհրաժեշտ ուղղությամբ չեք իրականացնում ձեր որոնումները: Ստորև կարող եք ծանոթանալ, թե ինչպես ընտրել կատարյալ տաբատ` հենց ձեր կազմվածքի համար:

Մի քանի պարզ հուշումների շնորհիվ դուք զգալիորեն հեշտ կկարողանաք ձեր կազմվածքին համապատասխան տաբատ ընդրել: Նախընտրում եք ջինսեր, թե դասական մոդելներ, մենք կհուշենք, թե ինչպես ընտրել լավագույն տարբերակը:

Նրբագեղ կանանց համար

600x580

Եթե դուք աչքի չեք ընկնում մեծ չափերով, կիպ ջինսերը կամ տաբատը ձեզ թույլ կտան ավելի բարձրահասակ երևալ: Իհարկե, ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե դրանք հագնեք բարձրակրունկ կոշիկների հետ: Խուսափեք կարճ մոդելներից և ընտրեք վառ գույններ: Չեզոք գույները ձեզ շահեկան չեն:

Հրաշալի կնայվեն մինչև կոշիկները հասնող խողովակ-տաբատները, սակայն այն դեպքում, եթե կրում եք բարձր տակերով կամ բաձրակրունկ կոշիկ:

Բարձրահասակ կանանց համար

600x580

Բարձրահասակ կանանց ավելի շատ սազում է ուղղաձիգ ձևվածքի տաբատները: Ձեր վրա լավ կնայվեն նաև նեղ ջինսերը, չնայած` լայնափողք տաբատներն էլ չեն խանգարի: Տաբատները պետք է լինեն երկար և հասնեն մինչև կրունկները:

Ընդգծված կառուցվածքով կանայք

600x580

Լայնացող տաբատները հրաշալի կերպով կհավասարակշռեն ավազի ժամացույցի նման կազմվածքի կորությունները: Լայն վարտիքները ձեզ ավելի շատ կսազեն, քան նեղերը: Ինչ վերաբերում է ջինսերին, ապա ընտրեք բարձրադիր ետին գծով մոդելներ: Նաև` ջինսերը պետք է կրեք գոտիով, որը չի խանգարի նաև դասական տաբատին: Շատ լայն տաբատները կօգնեն տեսողականորեն բարձրացնել հասակը:

Տղայական կառուցվածքով կանանց համար

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ