Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին


18:00 , 1 դեկտեմբեր, 2014

242341_2Araratnews.am-ը գրում է․

Այսօր կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև հեռախոսազրույց: Այս մասին հաղորդում է «ԱզերԹաջ»-ը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Բացի այդ, Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Թուրքիայի Մեծ քսանյակի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: