17:24 , 1 դեկտեմբեր, 2014
Sports.am-ը գրում է․
Դեկտեմբերի 1-ին ՖԻՖԱ-ն հայտարարել է այն 3 ֆուտբոլիստների անուններն, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակին»: Եզրափակիչ ցուցակում հայտնվել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Նշենք, որ Ռոնալդուն ընթացիկ տարում «Ռեալի» կազմում անցկացրած 47 հանդիպումներում խփել է 50 գնդակ, հաղթել է Չեմպիոնների լիգայում, նվաճել է Իսպանիայի Գավաթը եւ Եվրոպայի Սուպերգավաթը:
Մեսսին «Բարսելոնայի» կազմում այս տարի անցկացրած 48 հանդիպումներում 44 գոլի հեղինակ է դարձել եւ Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ-2014-ում հասել է եզրափակիչ փուլ: Մունդիալ-2014-ում Մեսսին 4 գնդակ է խփել եւ ճանաչվել է որպես առաջնության լավագույն խաղացող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ