17:12 , 1 դեկտեմբեր, 2014Երկու պանդաները խաղում են Չինաստանի Ժեյանգի կենդանաբանական այգում։

Թայլանդի Բանգկոկ քաղաքի հյուսիսում գտնվող Լոպբուրի բնակավայրի՝ Փրա Պանգ Սամ Յոդ տաճարում կայացող Կապիկների ֆուրշետի փառատոնի ընթացքում կապիկը վայելում է ձմերուկը։

Մեկ շարժիչով ինքնաթիռը վայրէջք է կատարել Կոնեկտիկուտի Ուեսթ Հարթֆորդ բնակավայրի մայրուղիներից մեկում։
48-ամյա օդաչու Դեննի Հոլը, վթարային վայրէջքի վայրից ինքնուրույն քայլելով, հեռացավ ընդամենը մեջքի ցավով։
2008թ․-ին նա կրկին վթարային վայրէջք էր կատարել այս անգամ գետի վրա, երբ ինքնաթիռի շարժիչը դադարել էր աշխատել։

Մրցույթի մասնակիցը ծառ է նետում բրիտանական Քիլ բնակավայրում տեղի ունեցող Սուրբծննդյան ծառերի նետման առաջնության ժամանակ։ Բարեգործական միջոցառման մասնակիցները պետք է 1.8 մետր երկարություն և 10 կգ ծանրություն ունեցող ծառերը նետեն հնարավորինս հեռու։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ռոդրիգո դե Ֆրեիտաս ծոցում տեղադրված 85 մետր բարձրություն ունեցող լողացող տոնածառի բացման արարողությունը։ Սա համարվում է աշխարհի ամանաբարձր լողացող տոնածառը և գրանցված է Գինեսի աշխարհի ռեկոդների գրքում։ Այս տարի տոնածառի տեղադրման 19-րդ տարելիցն է, և այն կզարդարվի 3.1 միլիոն լույսերով, որոնք կվառվեն ամեն գիշեր մինչև տարվա ավարտ։

Ոստիկանությունը սփրեյ է օգտագործում հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարների հետ Հոնգ Կոնգում տեղի ունեցած բախումների ժամանակ։

Ծածկված դեմքով ուսանողը Կահիրեի համալսարանում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ։

Հսկայական ալիքի վրա սահող սերֆեր Կեալի Մամալան Պորտուգալիայի Նազարե բնակավայրում։

12,000 «Գույների վազորդները» մասնակցում են «Մոլորակի ամենաուրախ 5 կմ»-ին՝ Դուբայը դարձնելով իսկական հսկայական ծիածանի։

Գունավոր ֆլամինգոները Չինաստանի Գուանգդոնգ նահանգի Պանյու զբոսայգում։

Կոռալեխոսի լողափին կանգնած մարդիկ կազմել են հսկայական «SOS» փրկության գրառումը՝ բողոքելով Կանարյան կղզիների ափամերձ շրջանում իրականացվող նավթահանքերի որոնման աշխատանքների դեմ։

Նեպալի Քաթմանդու բնակավայրում ՄԻԱՎ-ակիր երեխաների ու թրաֆիքինգի զոհ դարձած կանանց համար նախատեսված «Մաիտի Նեպալ» վերականգնողական կենտրոն-որբանոցում ապրող մի խումբ կանայք ու երեխաներ մասնակցում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված մոմավառությանը։ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ Նեպալում առնվազն 52.000 ՄԻԱՎ-ակիր է ապրում։

Ռոբոտ ընձառյուծը վազում է Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի մարզադաշտում (Մասաչուսեց, Քեմբրիջ)։ Մասաչուսեցի Տեխնոլոգիաների Ինստիտուտի գիտնականները նշել են, որ ռոբոտը, որը մոդելավորվել են աշխարհի ամենաարագավազ կենդանու նմանությամբ, կարող է իրական գործածելի նշանակություն ունենալ՝ ինչպես օրինակ պրոթեզավորված ոտքերի համար։

Գուվահատիում տեղի ունեցող կուսակցական հանրահավաքի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ներկայացնում են «Ջապի» կոչվող գլխարկով։

Մադագասկարի Մարոզեվո բնակավայրում քամելիոնը մորեխ որսալու համար նետում է իր երկար կպչուն լեզուն։ Սողունը մարմնից երկար իր լեզուն կարողանում է նետել ու որսին բռնել միկրովայրկյանից էլ կարճ ժամանակահատվածում։

«Victoria՝s Secret»-ի 47 մոդելները լուսանկարվում են Լոնդոնում «Victorias Secret»-ի խանութի դիմաց՝ որպես 2014թ․-ի Victorias Secret նորաձևության շոուի մեկնարկի հետհաշվարկի նշան։
