17:00 , 1 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վայոց Ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սարավան, Քյարքի գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում նկատվում է մառախուղ: Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ