Life.panorama.am-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել «Աստղային Ամանոր» շարքը: Երգչուհի Արփինե Բեկջանյանի համար Ամանորի մեկնարկը միշտ տրվել է ընտանիքում, այնուհետև՝ շարունակվել ընկերների շրջապատում: Այս տարի այդ առումով բացառություն կլինի. Արփինեն աշխատանքային ռեժիմի կանցնի՝ դեռ չխփած դեկտեմբերի 31-ի կեսգիշերային զանգերը:
Նրա համար ամանորյա գեղեցիկ արարողությունների շարքին է դասվում նաև նվերների մատուցումը. «Շատ եմ սիրում նվերներ և՛ ստանալ, և՛ մատուցել: Ասեմ, որ արդեն ստացել եմ իմ նվերը, սակայն կբարձրաձայնեմ ամանորից հետո»,-ժպտալով անկեղծացավ երգչուհին:

Արփինե Բեկջանյանի կյանքում ամենատպավորիչ Ամանորը նախորդ տարի է եղել, սակայն չի հավատում այն խոսքին, որ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի: Չնայած, որ վաղուց մանուկ չէ, միևնույն է, հավատում է հրաշքներին. «Նույնիսկ երազանքներ եմ պահում, մասամբ իրականանում են: Մինչև 5-րդ դասարան հավատացել եմ ձմեռ պապիկի գոյությանը»:
