15:49 , 1 դեկտեմբեր, 2014«Мало огня», «Ворона», «Марихуана», «Отпусти меня». «Цепи и кольца» «Я украду!»… հիթային երգերի հեղինակ և կատարող լեգենդար ռուս երգչուհի Լինդան հրավիրվել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Երգացանկում տեղ է գտել նաև բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) հեղինակած «Прямо в Рай!» երգը։ Փոքր-ինչ անհավանական է, սակայն երգը կատարելուց հետո ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել։ Երգչուհին ողջ և առողջ վերադարձել է Մոսկվա։ Նշենք «Прямо в Рай!» երգը Արթուր Հարոյանը գրել է երգչուհու վերջին ձայնասկավառակի համար, որը կոչվում է «Лай, @! (Лай, собака!), որը թողարկվել է 2013 թվականին։ Երգչուհին համերգային ակտիվ շրջագայությունների մեջ է։ Հուսանք, որ նրա հայաստանյան համերգը շատ չի ուշանա, քանի որ հայ հանդիսատեսը նույնպես արժանի է վայելել տաղանդավոր երգչուհու երգարվեստը։
«Прямо в Рай!» երգի ստեղծման պատմությունը և երգի պրեմիերան դիտեք նշված տեսանյութում։