Լեհաստանն առաջին անգամ ընտրել է բացահայտ միասեռականի՝ որպես քաղաքապետ։ Այս փաստը խոսում է երկրում միասեռականների նկատմամբ աճող հանդուրժողականության մասին։
Ռոբերտ Բիեդրոնը, ով արդեն իսկ հայտնվել էր պատմության մեջ 2011թ․-ին, որպես առաջին միասեռական, ընտրվելով երկրի պառլամենտի անդամ, այս անգամ դարձել է Լեհաստանի հյուսիսում գտնվող Սլուպսկ քաղաքի քաղաքապետ։
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հայտնի են դարձել այսօր։
