15:24 , 1 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 11 ամսվա գնաճի ցուցանիշը, որը կազմել է 2.8 տոկոս: Հետաքրքիր է, որ հիմնական թանկացումները տեղի են ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն էլ` ռեկորդային աստիճանի: Նոյմբերին, հոկտեմբերի համեմատ, լոլիկը թանկացել է մոտավորապես 80 տոկոսով. եթե հոկտեմբերին 1 կգ լոլիկն արժեր միջինը 450 դրամ, ապա հիմա այն արժե 760 դրամ: Կանաչ պղպեղը մեկ ամսում թանկացել է մոտավորապես 48 տոկոսով, իսկ վարունգը` 38 տոկոսով: Վարունգի 1կգ-ն էլ հոկտեմբերի 530 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 760 դրամով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ