Օսկանյանն արժանի է Հականոբելյան մրցանակի


14:49 , 1 դեկտեմբեր, 2014

Նայում ես ԱԺ բհկ-ական պատգամավոր Վ.Օսկանյանի անցած ուղուն ու զարմանում՝ ոնց կարող է նման փորձառություն ունեցող անձը խոսել Պուտինի հետ հարաբերությունները հավասարության հիմունքների վրա դնելու, փոխադարձ վստահության և հարգանքի և կամ դրան հասնելու վճռականության մասին, երբ Հայաստանը հենց իր գործունեության տասնամյակում տիպված էր տնտեսական ողջ ենթակառուցվածքը նվիրել ՌԴ-ին, իսկ իր հաջորդի շրջանում էլ դա ամրագրել ԵՏՄ մուտքով: Եթե դրանից հետո ինչ-որ մեկը կընդունի այդ ամենի «անշրջելիությունն» ու միաժամանակ կփորձի նորմալ միջպետական հարաբերություններից խոսել, ապա ինքը հաստատ արժանի է Հականոբելյան մրցանակի: