Դրամի արժեզրկման հիմքերը նոր չեն. տնտեսագետների վատատեսական կանխատեսումները


13:08 , 1 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Դրամի արժեզրկման հիմքերը նոր չեն, քանի որ դրամի՝ այս մակարդակում մնալու հիմքեր չկային, ինչի արդյունքում եղավ դոլարի թռիչքաձև արժևորում:

«Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումները և Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկմանը այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այն, թե այս փուլում փոխարժեքը տեղի՞ն է, թե ոչ, շուկան թող ինքը որոշի, որովհետև մենք ասում ենք՝ լողացող է։ Բայց մեկ բան ակնհայտ է, որ սա բազմագործոն երևույթ է, և դոլարի կուրսի բարձրացման հարցում, անկասկած, մեծ դեր են խաղացել Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորն ու այդ գործոնների թվում ավելացնում նաև արտահանման ծավալների դանդաղումը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել այն մասին, ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ