Զարուհի Փոստանջյանը պատգամավորների խնդրանքներից հետո ետ վերցրեց իր նախագիծը


12:53 , 1 դեկտեմբեր, 2014

Զարուհի Փոստանջյանը պատգամավորների խնդրանքներից հետո ետ վերցրեց իր նախագիծըSlaq.am-ը գրում է․

Այսօր Աժ ամբիոնից ելույթ ունենալով, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնելով, քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը, որտեղ ներառված էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչման մասին» որոշման նախագիծը: Գալուստ Սահակյանի խոսքով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այդ որոշման վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել ուստի այն կքվեարկեն առանձին: Հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյան էլ հայտարարեց, որ իրենք դեմ չեն քվեարկել, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ որոշման նախագծում բավականին սխալներ կան, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ քվեարկել, պարզապես խնդրում է նախագծի հեղինակին ետ վերցնել որոշման նախագիծը փոփոխություններ կատարել և նոր բերել լիագումար նիստ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես առաջարկեց ետ վերցնել նախաձեռնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ